Օրեր առաջ վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեության մասին, երբ անհրաժեշտ է կատարել դատական ակտը և երեխային պետք է հանձնել այն անձին, ով դատական ակտով ընտրվել է որպես խնամող: Վարչապետի օգնականը նշում է, որ ահազանգ է եղել երկու դեպքի մասին, երբ դատական ակտը չի կատարվել, սակայն այդ դեպքերում խնդիրը լուծվել է իր միջամտությամբ:
Սակայն Արամ Վարդևանյանի խոսքը աղավաղվել էր, ներկայացվել ընտանեկան բռնությանը վերաբերող օրինագծի ոչ ճիշտ մեկնաբանման լույսի ներքո:
Ներկայացնում ենք Արամ Վարդևանյանի ամբողջական խոսքը՝ տեսանյութով:
Նշենք նաև, որ Վարչապետի օգնականի խոսքի հիմքում եղել է գործող օրենսդրությունը և որևէ անդրադարձ չի արվել մշակվող օրինագծին: Արամ Վարդևանյանը իպաշտոնե որևէ առնչություն չունի մշակման փուլում գտնվող ընտանեկան բռնությանը վերաբերող օրինագծի հետ:
Իրավաբան.net