Այսօր մահացել է ապրիլյան պատերազմի ընթացքում ծանր վիրավորված զինծառայող Նարեկ Ասատրյանը: Այս տեղեկատվությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ տևական ժամանակ՝ շուրջ 6 ամիս, բժիշկները պայքարում էին Նարեկի կյանքի համար, ով ականի պայթունի հետևանքով գլխի շրջանում վնասվածք էր ստացել. «Ցավոք, բժիշկները չկարողացան նրան փրկել և Նարեկն այսօր մահացավ»,- նշեց մամուլի քարտուղարը: