Վաղվանից Երևանում երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն կկատարվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչի արդյունքում Գյուլիքևխյան փողոցի՝ Գալշոյան փողոցից դեպի Գայի պողոտա ուղղության միակողմանի երթևեկության հատվածի մի մասում՝ մինչև Բակունցի փողոցի խաչմերուկ, կառանձնացվի հատուկ գոտի՝ միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հակառակ ուղղությամբ երթևեկության համար: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել