Այսօր տեղեկացրել ենք, որ Վարչապետ Կարեն Կարապետյանի նոր որոշմամբ Գագիկ Թադևոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.
Գագիկ Աղասու Թադևոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1950թ. հունիսի 29, ք. Երևան
Կրթություն
1967-1973թթ. սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետում`էլեկտրական կայաններ մասնագիտացմամբ, ստացել է ինժեներ-էլեկտրիկ որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1973-1985թթ. – ՀԼԿԵՄ ԿԵՆՏԿՈՄ, սեկտորի վարիչ, բաժնի վարիչի տեղակալ:
1985-1995թթ. – «Երևանշին» շինմոնտաժային միավորում, կուսկոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար, միավորման մեխանիզացիայի, էներգետիկայի և տրանսպորտի վարչության պետ:
1995-2003թթ. – ՀՀ Ազգային ժողով, 1-ին և 2-րդ գումարումների պատգամավոր, 2-րդ գումարման Սոցիալական, առողջապահության, բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2003-2011թթ. – «Երևանշին» ԲԲԸ խորհուրդ, նախագահ, գլխավոր տնօրենի խորհրդական:
2004-2007թթ. – Երևանի ճարտարագիտական համալսարան, Օրգանական սինթեզի և ճարտարագիտական բնապահպանության դեպարտամենտի ասիստենտ, դասախոս:
2013թ. – մինչ օրս Երևանի Հյուսիսային համալսարանի դասախոս:
2014թ. օգոստոսի 5-ից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ:
Այլ տվյալներ
2001-2003թթ. – Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի գիտ. աստիճանի հայցորդ:
2003թ. – Տեխնիկական գիտությունների թեկնածու «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ:
1974թ. – ԽՄԿԿ անդամ, 1991-1994թթ. ՀԿԿ ԿԿ-ի Բյուրոյի անդամ:
1994-2003թթ. – ՀԿԿ ԿԿ-ի քարտուղար:
2003-2004թթ. – «Ազգային Միաբանություն Կուսակցություն», փոխնախագահ:
ՍՍՀՄ ԳԽ հրամանով 1981թ. «Պատվո նշան» շքանշանն:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք աղջիկ: