«Ջունգլ» մականվամբ Գևորգ Սարգսյանը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին տեղափոխվել է հիվանդանոց: Այս տեղեկատվությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ջունգլ»-ը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ կտրած-ծակած վերքերով: Ոստիկանությունից փոխանեցին, որ ընթանում է հետաքննություն:
Նշենք, որ շաբաթ օրը հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը ականատես էր եղել, թե ինչպես է այս անձը ծեծի ենթարկում սեփական կնոջը, նա փորձել էր միջամտել, սակայն Գևորգ Սարգսյանը հարձակվել էր նաև իր վրա:
Լուսանկարը՝ «Առավոտ» օրաթերթի կայքից