Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ունի չոր տեղակալներ, որոնցից մեկը՝ Կամո Արեյանը քաղաքապետի առաջին տեղակալն է:
Տարոն Մարգարյանը 2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով վերընտրվել է Երևանի քաղաքապետ: Նրա դրամական միջոցները նախորդ տարվա ավարտին կազմել են 250 մլն դրամ, 50 հազար դոլար ու նույնքա եվրո: Տարոն Մարգարյանի ամսական աշխատավարձը անցնում է 400 հազար դրամը:
Կամո Արեյանը՝ քաղաքապետի առաջին տեղակալը 2015թ. վերջում հայտարարագրել է ընդամենը 350 հազար դրամ դրամական միջոցներ, մինչդեռ 2011թ. ունեցել է մեկ միլիոնից ավելի դրամ գումար: Նվազող դրամական միջոցներին զուգահեռ աճել է նրա աշխատավարձը՝ հասնելով 387 հազար դրամ՝ ամսական:
Ավելի հարուստ է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 2015թ. վերջում նա ունեցել է 9,5 մլն դրամ, 11 հազար եվրո ու 15 հազար դոլար: Աշխատավարձը ամսական շուրջ 336 հազար դրամ:
Գրականության կամ արվեստի աշխատանքների և օրենքով չարգելված այլ միջոցներից վարձատվություն է ամեն տարի ստանում տեղակալներից Արամ Սուքիասյանը: Նախորդ տարի այս միջոցներից նրա եկամուտները կազմել են 2,6 մլն դրամ: Պարոն Սուքիասյան դրամական միջոցները 2015թ. վերջում 25 հազար դոլար են: Աշխատավարձի մասին տեղեկացեք լուսանկարում:
Քաղաքապետի վերջին տեղակալը Դավիթ Օհանյանն է: Ըստ վերջին հայտարարագրի՝ նա տիրապետում է 29,2 մլն դրամի, 20 հազար ԱՄՆ դոլարի և 13 հազար եվրոյի: Տեղակալի՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմում են շուրջ 357 հազար դրամ:
Գևորգ Թոսունյան
Կարդացեք նաև՝
Երևանի քաղաքապետի տեղակալներն ու նրանց դրամական միջոցները, գույքը