Կուսակցությունների մասին օրենքի նախագծում կան մեղմ դրույթներ. նախարար

Կարծում եմ, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել ժողովրդավարական հասարակություններին բնութագրական կուսակցությունների զարգացման տեսլականում: Այսօր խորհրդարանի անդամներին ներկայացնելով Կուսակցությունների մասին ՀՀ նոր օրենքի նախագծն՝ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանը:

Նա նաև ասաց, որ այս նախագիծը կարևոր նշանակություն ունի՝ թե որպես Սահմանադրական օրենք, և թե այն տեսանկյունից, թե մենք ինչպես ենք տեսնում ՀՀ-ում կուսակցությունների գործունեության հետագա տեսլականը:

«Այս օրենքն իր բովանդակությամբ այնպիսին չէ, որը կանխորոշում է ընտրական գործընթացներում կուսակցությունների դերակատարոթյունը, բայց մյուս կողմից էլ որոշակի դերակատարություն ունի այն տեսանկյունից, թե մենք ինչ պահանջներ ենք դնում կուսակցությունների համար»,- ասաց նախարարը՝ հակիրճ ներկայացնելով օրենքի նորամուծությունները:

Առաջին հերթին կուսակցության ստեղծման համար պարտադիր թվաքանակ է ամրագրվել, ներկայումս կուսակցության համար պարտադիր է հետևյալը՝ այն գրանցման պահին պետք է ունենա 200 անդամ և վերց ամսվա ընթացքում այդ թիվը հասցնի 2000-ի. «Իմ խորին համոզմամբ՝ սա ճիշտ չէ: Մի ձևակերպում ենք տվել, որ կուսակցությանը հիմնադիր համագումարի ժամանակ պետք է ունենա 100 հիմնադիր, այնուհետև 1000 անդամ պետք է ունենա պետական գրանցման պահից: Այսինքն՝ 100 հիմնադրման պահին և 6 ամսվա ժամկետում հնարավորություն է ընձեռնվում, որ կուսակցությունն ունենա 1000 անդամ»,- սա, ըստ նախարարի, գործընթացի մեղմացում է: Նա նաև շեշտեց, որ այս ընթացքում նվազեցվում է պետության միջամտությունը կուսակցության գործունեության ընթացքում: Հաջորդը, որը նույնպես Արփինե Հովհաննիսյանը համարում է մեղմացում այն է, որ նոր կարգավորումներով՝ կուսակցությունները կարող են տարածքային ստորաբաժանումներ ունենալ Երևան քաղաքում կամ էլ մարզերում և զուգահեռ Երևանում, իսկ երրորդ այլընտրանքով՝ հանրապետության ողջ տարածում: Նախարարի խոսքերով՝ այս եղանակով հնարավորություն է ստեղծվում, որ կուսակցությունն իր քայլերը ստեղծի տարածքային մակարդակում, այնուհետև դրանք շարունակի հանրապետության ողջ տարածքում:

Երրորդ փոփոխությունը կապված է կուսակցության գրանցման հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել