Հայաստանը 2400 եվրո կփոխանցի՝ հօգուտ սպանության համար դատապարտվածի

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2016 թվականի նոյեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշեց, որ Սպարտակ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով (դիմում no. 35688/11) տեղի է ունեցել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6 § 1- խախտում 6 § 3 (դ) կետի հետ համատեղ:

Գործը Եվրոպական դատարան էր ներկայացվել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբաններ Տաթևիկ Մատինյանի և Էդմոն Մարուքյանի կողմից:

Սույն գործի շրջանակներում Սպարտակ Մանուչարյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 13 տարի ազատազրկման սպանության համար, որի մեղադրանքի հիմքում ներպետական դատարանը դրել է սպանվածի ընկերուհու բացատրությունը, ով երբևէ չի հարցաքննվել դատավարական որևէ կարգավիճակում կամ դատարանում, ինչի արդյունքում խախտվել է Մանուչարյանի պաշտպանական իրավունքը` հարցաքննել իր դեմ ցուցմունքներ տվող վկաներին կամ իրավունք ունենալ, որ այդ վկաները հարցաքննության ենթարկվեն, եւ իրավունք ունենալ կանչելու ու հարցաքննելու իր վկաներին նույն այն պայմաններով, ինչ իր դեմ ցուցում տված վկաները:

ՄԻԵԴ պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը հօգուտ Մանուչարյանի փոխանցել 2,400 եվրո փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող պետության համար պարտավորություն է սահմանել կատարել ներպետական օրենսդրության համապատասխան բարեփոխումներ, որոնք վերջ կդնեն նմանատիպ խախտումներին ներպետական մակարդակում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել