«Երևանտրանս»-ը կազատվի 26 մլն դրամ շահութաբաժնի վճարումից

Երևան քաղաքանի ավագանու վաղվա՝ նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանն առնչվող որոշման նախագիծ, որով նախատեսվում է, որ ՓԲԸ-ն մասնակի ազատվում է 2015 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով զուտ շահույթից հաշվարկված և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից՝ 26 մլն 875 հազար դրամի չափով։

Որոշման նախագծում նշվում է, որ ներկայումս դրամական միջոցների անբավարարության հետևանքով ընկերությունը հնարավորություն չունի վճարել շահութաբաժնի գումարը: Ուստի հիմք ընդունելով ընկերության ֆինանսատնտեսական ցուցանիշները և ֆինանսական առողջացման նպատակով, առաջնորդվելով Երևանի ավագանու 2010 թվականի մարտի 18-ի հ.69-Ա որոշման 3-րդ կետով, առաջարկվում է «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը մասնակի՝ ազատել 2015 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով զուտ շահույթից հաշվարկված և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել