Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում` նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը և 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Երևանում՝ նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը և 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել