Դեկտեմբերի 1-ին Միջերկրական ծովից մեզ ջերմություն և խոնավություն բերող ցիկլոնը արդեն ձևավորվեց: (սպիտակ գոտին նրա ամպամածության ծածկն է): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, հրապարակելով հետևյալ լուսանկարը`
Հիշեցնենք, որ ըստ «Հիդրոմետ»-ի հաղորդագրության հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում են տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-3 աստիճանով, նոյեմբերի 30-ին ամենուրեք կբարձրանա 2-3, դեկտեմբերի 1-ի գիշերը՝ 7-8 աստիճանով:
Երևանում՝
Նոյեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ին սպասվում են տեղումներ: