Պետական պատվերի մի շարք ծառայությունների փոխհատուցման հնարավորություն է ստեղծել

Պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող առանձին բժշկական ծառայությունների համար պետբյուջեից ուղղվող հատկացումները վերջին տարիներին հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար սպառվում են։

Նախարարությունն այլ ծրագրերով չծախսված և տնտեսված գումարների հաշվին մոտ 1 մլրդ 267,6 մլն դրամի չափով վերաբաշխումներ կատարելով մի շարք ծառայությունների փոխհատուցման հնարավորություն է ստեղծել։

537,5 մլն տրամադրվել է սրտի վիրահատությունների փոխհատուցմանը, 145,5 մլնը` զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամների, 135 մլն` երեխաների, 98 մլն` անհետաձգելի բժշկական օգնությանը։ Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելու համար լրացուցիչ տրամադրվել է 83,5 մլն դրամ։

Վերաբաշխման արդյունքում պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն կտրամադրվի նաև հեմոդիալիզի կարիք ունեցողներին, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին, կիրականացվեն լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և այլն։

Մանրամասն տեղեկատվությունն` այստեղ

Նշենք նաև, որ պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող առանձին բժշկական ծառայությունների համար պետբյուջեից ուղղվող հատկացումների սպառման հանգամանքի մասին բարձրաձայնել է նաև Իրավաբան.net«Իրավական շաբաթ» հաղորդաշարի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել