Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հարցը այսուհետ կորոշի ՀՀ պաշտպանության նախարարը: Կառավարության այսօրվա նիստին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած հարցը հաստատվեց: Այսպիսով ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի պետի պաշտոնը հայեցողական պաշտոնից քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի է փոխարինվում: