ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոր հրաման է ստորագրել, որով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Սերգեյ Հակոբյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։
Ոստիկանության լրատվության բաժնից հաղորդում են, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Սերգեյ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Հրազդանի անձնագրային ծառայության պետ։