Ո՞ր դեպքում է ձմեռը համարվում խստաշունչ կամ տաք

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում. «Շաբաթ օրը ներկայացնելու ենք առաջիկա ձմռան կանխատեսումը: Մեզ համար շատ կարևոր է իմանալ բնակչության կարծիքը, թե` ո՞րն է համարում խստաշունչ, նորմալ կամ տաք ձմեռ: Ո՞րն է ձեր այս հասկացողություններն ընդունելու չափանիշը: Ըստ գիտական սահմանման, Արարատյան դաշտի և Երևանի համար
1.Ձմեռը համարվում է խստաշունչ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր, գիշերը տվյալ տարածքում -14…-18 է, ցերեկը` -3…-7 աստիճան կամ ավելի ցուրտ:
2.Ձմեռը համարվում է նորմալ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -7…-10 է, ցերեկը` 0…+3 աստիճան:
3.Ձմեռը համարվում է տաք, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -2…-5 է, ցերեկը` +3…+6 աստիճան կամ ավելի տաք:
Ձեզ համար ընդունելի ե՞ն այս չափանիշները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել