3 մլն դոլարից ավելի գումար՝ նախարարության համար շենք ձեռք բերելու համար

Կառավարությունը պատրաստվում է 4 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար ծախսել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի կառուցման համար: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արամ Սահակյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվում է նախարարության շենքի տարածքը ձեռք բերել:

Նախագծով առաջարկվում էր Երևան քաղաքի Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կողմից:

Այս շենքը ձեռք բերելու համար բյուջեից կտրամադրվի 3,3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով (հաշվի առնելով փոխարժեքի տատանումները գումարը հաշվարկվելու է 1 ԱՄՆ դոլարը 480 ՀՀ դրամով, քանի որ վճարումը կատարվելու է վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հայտարարած ԱՄՆ դոլարի փոխարժեքով):

Գործադիրը հաստատեց այս նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել