Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստից առաջ հայտարարությամբ հանդես եկավ: Նա ասաց, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀԿ անդամագրվելու համար, կարծում եմ, որ այս քայլը կանխատեսելի էր ու տրամաբանական, ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու.
- Վարչապետին պաշտոնին ինձ հրավիրել է ՀՀ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը,
- Յուրքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան,
- Եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին և երկրորդ կետերը, ոմանց մոտ կարող է լինել կարծիք, թե ինչու չենք ստեղծում քաղաքական հենարան, կուսակցություն: Ես գտնում եմ, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզիացիոն գործառույթներից,
- Ո՞ր կուսակցությունը պետք է լիներ բարեփոխումների հենարան, ըստ իս՝ ՀՀԿ-ն: Իմ առջև դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել, այս հարցը շատ հստակ է դրված ՀՀԿ-ում, ինքնաքննադատությունը շատ դեպերում ավելի խիստ է, քան երևում է դրսից,
- Վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործառույթին՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժինը,
- Այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ ՀՀԿ-ին, պարտադի՞ր է, որ նախարարներն ու իմ թիմակիցները անդամակցեն ՀՀԿ-ին, որևէ պարտադրանք չկա,
- Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը որոշում է կայացրել փոխվել:
Այնուհետև վարչապետը անցավ օրակարգին:
Իրավաբան.net