Փոփոխություն կկատարվի ՀՀ նախագահի կարգադրության մեջ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանություն ապահովող դատական համակարգի ու օրենսդրության առկայությունը և դրանցով պայմանավորված՝ իրավական ու դատական բարեփոխումները Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից են:

Հաշվի առնելով հիշյալ բնագավառներում մինչ օրս տեղի ունեցած իրավական զարգացումները և դրանց արդյունքում տեղի ունեցած բարեփոխումների դրական ազդեցությունը՝ Արդարադատության նախարարությունն արձանագրում է, որ դեռևս առկա են իրականացման ենթակա մի շարք միջոցառումներ:

Ուստի  ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրության նախագիծը: Նախագծով առաջարկվող միջոցառումներն ուղղված են հետևյալ ոլորտներին՝  արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովում, քրեական արդարադատության և քրեական պատիժների համակարգի արդյունավետության բարձրացում, վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացում, քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացում և քաղաքացիական օրենսդրության կատարելագործում, դատավարական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացում, փաստաբանական համակարգի բարեփոխումների ապահովում, դատախազության գործունեության արդյունավետության բարձրացում, արբիտրաժային, նոտարական և հանրային ռեգիստրների համակարգերի արդյունավետության բարձրացում, հասարակության մեջ իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցում և ծրագրի իրականացման ապահովում:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ նախատեսված դատաիրավական բարեփոխումների լիարժեք և ամբողջական իրականացումը:

Այս նախագիծն ընդգրկված էր չքննարկվող որոշումների շարքում, այնպես որ այն ընդունվեց առանց ներկայացման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել