Առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել որոշ դեղերի գրանցումը

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Շերինգ-Փլաու Սենտրալ Իստ ԱԳ-ի ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում`

  • «Նոքսաֆիլ (պոսակոնազոլ)» դեղակախույթ ներքին ընդունման, 40մգ/մլ, 123մլ ապակե տարա և չափիչ գդալ
  • «Վիկտրելիս, (բոցեպրեվիր)», դեղապատիճներ, 200մգ 336/84x/4×1/ բլիստերում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոնշյալ դեղերը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 2013 թվականին, բայց  չեն ներմուծվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել