Ի՞նչ կենսագրություն ունի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նոր պետը

Այս շաբաթ տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1956 թ. օգոստոսի 16-ին, Երևան քաղաքում:
1975-1980 թթ.` սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը:
11.10.1980-30.05.1982 թթ.` ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում,
30.06.1983-22.12.1986 թթ.` Խորհրդային ՆԳ բաժնի անչափահասների գործերով տեղամասային տեսուչ,
22.12.1986-31.07.1990 թթ.` Խորհրդային ՆԳ բաժնի ՔՀ բաժանմունքի հետախուզության օպերլիազոր,
31.07.1990-17.12.1992 թթ.` Խորհրդային ՆԳ բաժնի Ջրվեժի ՔՄԲ ՔՀ խմբի քրեական հետախուզության օպերլիազոր,
17.12.1992-13.09.1993 թթ.` Խորհրդային ՆԳ բաժնի Ջրվեժի ՔՄԲ ՔՀ խմբի ավագ օպերլիազոր,
13.09.1993-25.04.1995 թթ.` Խորհրդային ՆԳ բաժնի ՔՀ բաժանմունքի պետ,
25.04.1995-12.06.1996 թթ.` ԿՀԴՊ ԳՎ 2-րդ վարչության 2-րդ բաժնի պետ,
12.06.1996-12.06.1997 թթ.` ԿՀԴՊ ԳՎ 2-րդ վարչության պետի տեղակալ,
12.06.1997-04.11.2000 թթ.` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետ,
04.11.2000-01.04.2002 թթ.` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 3-րդ բաժնի պետ,
01.04.2002-20.01.2003 թթ.` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ,
20.01.2003-06.06.2005 թթ.` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության 3-րդ բաժնի պետի տեղակալ,
06.06.2005-13.06.2007 թթ.` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ,
13.06.2007-15.12.2009 թթ.` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ,
15.12.2009-01.06.2011 թթ.՝ ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչության պետ,
01.06.2011-10.08.2011 թթ.՝ հաստիքների կրճատման կապակցությամբ գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում,
10.08.2011-21.12.2011 թթ.՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ինքը և 2-րդ վարչության պետ,
21.12.2011-02.11.2013 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ,
02.11.2013-17.11.2016 թթ.՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ,
17.11.2016 թ.-ից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ:
Պարգևատրվել է՝
ՀՀ Նախագահի 2014 թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել