Երևան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (լրացված)

Նոյեմբերի 20-ին, ժամը 06.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի 249-րդ կմ-ին մեկ կմ շառավղով քարաթափում է տեղի ունեցել, ճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհահատվածը՝ 15 մ լայնությամբ և 35 մ երկարությամբ (միջին բարձրությունը մոտ 1,5 մ) երկկողմանի փակ է։

«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ աշխատակիցների կողմից իրականացվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ։

Ժամը 09.00-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

ԱԻՆ-ից հավելում են, որ ժամը 11.48-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել