Մնացական Բիչախչյանը` ժառանգության ընդունելու դեպքում հաշվառման առանձնահատկությունների վերաբերյալ

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի խնդրանքով խոստացել էի պարզաբանումներ տարածելիս բերել նաև պրակտիկայից որևէ դեպք, նյութը հանրության ավելի լայն զանգածի համար լսելի լինելու համար:

Էրեբունու անձնագրային ծառայություն է դիմել Սարի թաղի բնակիչներից մեկը, որպես սեփականատեր սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարաությունից անձանց հաշվառումից հանելու համար:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հարցում կատարելիս պարզվել է, որ տվյալ հասցեի տակ կա նաև այլ գույքային միավոր, որը ժառանգություն ընդունելու հիմքով գույքագրված է այլ անձի անունով, բայց սեփականության իրավունքը գրանցված չէ:

Տվյալ դեպքում թեև հաշվառումից հանելու դիմում է ներկայացրել այն անձը, ում սեփկանության իրավունքը գրանցված է, այնուամենայնիվ նրա դիմումը մերժվել է, քանի որ նույն հասցեի տակ կա այլ գույքային միավոր, որի ժառանգությունը ընդունվել է այլ անձի կողմից:

Ժառանգության ընդունված լինելու փաստը այն մասնավոր դեպքն է, որ նույնիսկ օրենքով սահմանված կարգով իրավունքը գրանցված չլինելու դեպքում անձը հանդես է գալիս որպես սեփականատեր:

Նշվածը հիմնավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով, համաձայն որի ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

Քաղաքացուն առաջարկվել է դիմել տեղական ինքնակառավարման մարմնին գույքային միավորների հասցեները առանձնացնելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել