Ահազանգ է եղել, որ մեքենա է այրվում փողոցում

Նոյեմբերի 19-ին, ժամը 20.23-ին ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Ըստ աղբյուրի` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ГАЗ 31» մակնիշի 34 LM 584 (վարորդ՝ 1981 թ. ծնված Կ. Մ.) և «Opel Astra» մակնիշի 76 AP 007 պետհամարանիշներով (վարորդ՝ 1973 թ. ծնված Տ. Ա.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են «ГАЗ-31» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել