ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ ներդրվում է ռեյտինգավորման համակարգ: Այս մասին ասաց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը:
Նա մանրամասնեց. «Այս պահին համակարգը ներդրման փուլում է գտնվում, դա նախատեսվում է հետևյալ կարգով, ամեն մի աշխատակից իր կողմից կատարված աշխատանքը պետք է ներկայացնի իր վերադասին, ով էլ իր հերթին գնահատում է աշխատանքն ու ռեյտինգավորում»:
Այս ռեյտինգավորման արդյունքում որոշվելու է ծառայողի խրախուսման հանգամանքը, եթե աշխատողները դրական արդյունքներ են արձանագրել, հակառակ դեպքում կքննարկվի նրա աշխատանքիարդյունավետության հարցը:
Իրավաբան.net