Որքա՞ն աշխատողներ կան պետական կառավարման մարմիններում

Պետական կառավարման մարմիններում ներկայումս աշխատում են 18 հազար 678 անձ: Այս մասին տեղեկանում ենք Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին N 620 որոշումից: Նշենք, որ այս հաշվարկի մեջ չի մտնում կառավարությանն առընթեր մարմինների աշխատողների թիվը:

Որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմն ունի 3124 աշխատակից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 1323, ԱԻՆ-ը՝ 3915-ից, որից 3544-ը փրկարար ծառայության աշխատողներ են, ՊԵԿ-ի աշխատողների թիվը հասնում է 1350-ի:

Այս որոշումը ամեն տարի պարբերաբար փոխվում է, սակայն անփոփոխ է մնացել ընդանուր թիվը, որը կազմվել է դեռ որոշման ընդունման տարվա ընթացքում՝ 1998 թվականին: Այս հանգամանքը թույլ է տալիս հասկանալ, որ 1998 թվականին պետական կառավարման մարմիններում աշխատել են 10 175 մարդիկ, այսինքն՝ վերջին 18 տարիների ընթացքում այս մարմինների աշխատակիցների թիվն աճել է շուրջ 80 տոկոսով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել