Գործատուի սեփական նախաձեռնությամբ իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծրել, եթե աշխատողի նկատմամբ վստահությունը կորցրել է, սակայն տվյալ պարագայում Աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է մի քանի դեպքեր ու բացառություններ:
Գործատուն իրավունք ունի սույն լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`
1) դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս.
2) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.
3) հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը:
Իրավաբան.net