Ոստիկանության պատասխանը Սահմանադրությանը հակասում է. փաստաբան

«Կլինի մի հատ խազեմ»,- մեքենայի թաղանթապատված լինելու հանգամանքի նման ստուգումը ընդունելի է ոստիկանության համար, համենայն դեպս, այդպես է հասկցավում ոստիկանությունից պաշտոնապես Իրավաբան.net-ին տրամադրած պատասխանում:

Վերջերս մենք նյութ էինք գրել և անդրադարձել Ճանապարհային ոստիկանների գործունեությանը, Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր ֆեյսբուքյան խմբում հրապարակվել էր մի տեսանյութ, որում հստակ երևում էր՝ ինչպես Ճանապարհային ոստիկանության տեսուչը առարկայի միջոցով վնասում է մեքենայի դիմապակին՝ հասկանալու համար՝ այն թաղանթապատված է, թե՝ ոչ:

Այս հարցի պարզաբանման համար դիմեցինք ոստիկանությանը, որտեղից մեզ տեղեկացրին, որ ոչ բոլոր Ճանապարհային ոստիկանության տեսուչներն ունեն ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող սարք։

patasxan_015452Ինչ վերաբերում է հողմապակու թաղանթապատված լինելու հանգամանքը ստուգելուն՝ ապա, ըստ ոստիկանության, դա իրականացվում է առանց համապատասխան սարքավորման և թաղանթապատված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով կարող են ձեռնարկվել հնարավոր բոլոր միջոցները, իսկ վարորդին պատասխանատվությունից ազատելու նպատակով՝ տեսուչը կարող է օգնել վարորդին առջևի հողմապակին մաքրել թաղանթից։

Նախ շեշտենք, որ «տեսուչը կարող է օգնել վարորդին առջևի հողմապակին մաքրել թաղանթից» ձևակերպումն իրավական ակտերում գոյություն չունի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համձայն՝ եթե ՃՈ տեսուչը հայտնաբերել է իրավախախտումը, ապա այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:

still1230_00003-copy-440x293Ոստիկանության այն համոզմունքը, թե տեսուչը մեքենայի թաղանթապատված լինելու հանգամանքը ստուգելու նպատակող կարող է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, հակասում է օրենքին և Սահմանադրությանը: Պնդում է փաստաբան Դավիթ Ասատրյանը:

Նա մեջբերեց Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 17-րդ հոդվածի վերջին  մասը, ըստ որի՝ երթևեկության սահմանված արագության գերազանցման և տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ. «Բացահայտ է, որ առանց համապատասխան տեխնիկայի չի կարող անձը ենթարկվել պատասխանատվության»,- փոխանցեց փաստաբանը:

Մինչդետ ոստիկանությունը շրջանցել է այս իրավական նորմը և պնդում է, թե ՃՈ տեսուչը կարող է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել