Սփյուռքի նախարարությունը 2016 թվականին երեք տարբեր ընկերությունների հետ, երք տարբեր պայմանագրեր է կնքել: Նախարարությունը Էդիթ Պրինտ ՍՊԸ-ից, Արևիկ հրատարակչություն ՓԲԸ-ից և Զանգակ-97 ՍՊԸ-ից ձեռքբերման նպատակով պատվիրել է տարբեր ձեռնարկներ ու երաժշտական հավելվածներ:
Էլեկտրոնային կառավարման համակարգից տեղեկանում ենք, որ պայմանագրով մեկ միավորի արժեքը բոլոր երեք դեպքերում էլ նույն է՝ 1 մլն դրամ: Այսպես՝ նախարարության և Էդիթ Պրինտ ՍՊԸ-ի պայմանագրով նախատեսվել է Երաժշտական ներկայացում 1 և Երաժշտական ներկայացում 2 հավելվածները, երկուսը նույն գնով:
Նշվում է, որ այս հավելվածները նախատեսված են հրապարակել սյուռքի նախարարության կայքում, ինչն էլ հնարավորություն կտա դրանք ներբեռնել աշխարհի տարբեր անկյուններից:
Արևիկ հրատարակչությունից նախարարությունը Նեապոլյան երգեր. ուսումնական ձեռնարկի ձեռքբերման պայմանագիրն է կնքել, կրկին նույն արժեքով:
Զանգակ-97 ընկերության հետ կնքված պայմանագրով նախատեսվել է երեք էլեկտրոնային դասագրքերի թողարկում՝ Հայոց լեզու-6, Հայ գրականություն-6 և Արևմտահայերենի քրեականություն-3: Այս գրքեր առանձնահատկությունն այն է, որ նախատեսված է սփյուռքահայ աշակերտների համար, մայրենի լեզվի և գրականության դասագրքերի ուսուցումն իրականացվում է արևելահայերենով:
Բոլոր երեք պայմանագրերի վերջնաժամկետն այս տարվա դեկտեմբեր ամսին է: Ի՞նչն է տվյալ պարագայում խնդրահարույց: Փաստացի, նախ տարբեր գնահատականներով այս գինը ուռճացված է, երկրորդ՝ պարզից էլ պարզ է, որ տարբեր տեսակի ծավալի ու տարբեր ոլորտների աշխատանքներ չեն կարող նույնարժեք լինել: