Կառավարության վաղվա նիստում ընդգրկված է մի նախագիծ, որը կարգավորում է ձմեռային զորակոչի անցկացումը: Այս նախագիծը պետք է ներկայացնի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախագծով առաջարկվելու է ՀՀ գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը, իսկ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին` խստացնել սահմանային կետերում ստուգումները, նախատեսվում է նաև մի շարք այլ հանձնարարականներ:
Իրավաբան.net