Արդարացման դատավճիռ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ կայացրել է արդարացման դատավճիռ՝ Անահիտ Թամոյանի գործով: Ամբաստանյալի պաշտպան Տիգրան Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ նա մեղադրվում էր Հանրապետության հրապարակում խուլիգանություն կատարելու համար:

«Նրա դեմ ցուցմունքներ էին տվել ոստիկանության ծառայողները, որոնց հետ Թամոյանը առերես չէր հարցաքննվել»,- ասաց փաստաբանը:

nelli

Դատավոր Նելլի Բաղդասարյան

Նա նաև հիշեցրեց, որ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` եթե չի ապահովում հակընդդեմ հարցման իրավունքը, այսինքն՝ մեղադրյալը հնարավորություն չի ունենում իր դեմ ցուցմունք տվող անձին հարցեր տալ, ապա նման ցուցմունքները չեն կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում. «Մեղադրանքի կողմը չկարողացավ դատարան ներկայացնել վկաներին, մեղադրյալը իր դեմ ցուցմունքներ տվողներին հարցեր տալու հնարավորությունից զրկվեց: Բացի այդ, միայն ոստիկանության ծառայողների ցուցմունքների հիման վրա մեղադրական ակտ կայացնելը` համաձայն  Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների իրավաչափ չէ»,- փոխանցեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս հիմքերով էլ, պաշտպանյալս արդարացվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել