Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշանակել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին: Իրավաբան.net-ին ոստիկանությունից հաղորդեցին, որ ոստիկանապետի նոր հրամանով այս պաշտոնին է նշանակել գնդապետ Սամվել Ասատրյանը, ով նույն վարչությունում աշխատում էր՝ որպես պետի տեղակալ։
Հիշեցնենք, որ մինչ այս Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում Գագիկ Ավետիսյանը, ով մահացավ նախորդ ամիս: