Ե՞րբ է սպասվում ամենացուրտ եղանակը. Գագիկ Սուրենյան

Ամենացուրտը եղանակը սպասվում է նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կհասնի -10…-15, Լոռիում -10…-14, Տավուշում -5…-10, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում -4…-6, Սյունիքում և Արցախում -4…-8: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել