Analitik.am լրատվական կաքի գործով` որպես մեղադրյալ ներգրավված Վարդիթեր Գիշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. «Վարույթն իրականացնող մարմնի՝ 11.11.2016թ-ի որոշմամբ դադարեցվել է իմ պաշտպանյալ Վարդիթեր Գիշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը՝ կատարված հանցագործությանը պաշտպանյալիս մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Հիշեցնենք` կայքի ղեկավար Անինա Հովհաննիսյանն ու նրա օգնական Վարդիթեր Գիշյանին մեղադրանք էր առաջադրվել մայիսի 4-ին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու համար:
Իրավաբան.net