Ուժի մեջ մտան մի քանի օրենքներ

ՈՒժի մեջ է մտել «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՀՀ Ազգային Ժողով,   17.10.2016,   N ՀՕ-157-Ն) օրենք.  համապատասխան խմբագրությունը տես   ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ) (ՀՀ Ազգային Ժողով,   14.12.2004,   N ՀՕ-29-Ն) օրենք.

Այս օրենքով Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողները նույնպես ընգրկվում են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շարքում:

ՈՒժի մեջ է մտել «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՀՀ Ազգային Ժողով,   20.10.2016,   N ՀՕ-166-Ն) օրենք.
համապատասխան խմբագրությունը տես  
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ) (ՀՀ Ազգային Ժողով,   14.04.1999,   N ՀՕ-295) օրենք.

Նախագծերով առաջարկվել է`

1)  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 34, 51, 78, 79 և 80-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև սահմանել նոր վճարատեսակներ անշարժ գույքի պետական միասնական կադաստրից տեղեկություններից տրամադրման համար,

2)  գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար սահմանված պետական տուրքերն ու դրանց չափերը համապատասխանեցնել ներկա պահանջներին ու գործող օրենսդրությանը:

Ամրագրվել է, որ անշարժ գույքի օբյեկտի գրանցման դեպքում անշարժ գույքի օբյեկտի մաս կազմող ամբողջ հաղորդակցության ցանցի կամ դրա մասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար` 25000 դրամ:

Ուժի մեջ է մտել նաև Ընտրական օրենսգրքում և հարակից իրավական ակտերում կատարված փոփոխությունները: 

Փաթեթով նախատեսվել է`

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (երի) միջոցով,

– անշարժ տեսախցիկների տեղադրում, որի տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչև 50 մետր շառավղով, ինչպես նաև ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները,

– գրավոր դիմումի հիման վրա, մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում իրականացված տեսանկարահանված նյութերից պատճենների տրամադրում` ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դիտորդակական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով:

Տեսանկարահանված նյութերի արխիվացում և պահպանում ընտրական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

2. Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների (բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների) հրապարակում,

3. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության հաջորդ օրը ընտրողների ցուցակների սկանավորում և ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքները սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակում և ներբեռում ու, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ տեղադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով տեխնիկական սարքավորումներից ընտրությունների մասնակցության տեղեկատվությունը դուրս բերելու և համակարգիչ ներմուծելու կազմակերպում` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով,

կառաջացնի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն, որը գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

II. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով «ներկայումս սահմանված հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի փոխարեն»:

III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ ընտրական տեղամասային հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

ՈՒժի մեջ է մտել նաև ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՀՀ կառավարություն,   03.11.2016,   N 1131-Ն) որոշում.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել