Կառավարության առաջիկա նիստում որոշում կկայացվի «էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին: Այս որոշումն ընդգրկված է կառավարության նիստերի օրակարգում:
Նշվում է, որ «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ի հիմնական գործառույթը առցանց տարբերակով (armef.com կայքի միջոցով) տնտեսական, գիտական և վերլուծական հրապարակումներ թողարկելն է: Կայքը ներկայացնում է ՀՀ կառավարության՝ տնտեսությանն առնչվող որոշումները, օրենսդրական նախաձեռնությունները, հաստատած ծրագրերը, ռազմավարությունները, մեկնաբանում է դրանց բովանդակությունը, ինչպես նաև կայքը հանրությանը տրամադրում է տեղեկատվություն միջազգային կառույցների վերլուծությունների, համաշխարհային տնտեսության վերաբերյալ և մեկնաբանում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վարկանիշային վերլուծությունները: «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն գործառույթները իրականացնում է 12 հաստիքային միավորների միջոցով: Պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տրամադրվում է 99 մլն 312 հազար դրամ (2016թ.) սուբսիդիա: Աշխատավարձը կազմում է սուբսիդիայի գումարի 46.5%-ը, իսկ այլ ծախսերը՝ 53.5%-ը:
«էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերը կնվազեն, իսկ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանա: