Ավտոմեքենաների տեխնիկական զննության համար կներդրվի էլեկտրոնային համակարգ. նախարար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նպատակ ունի փոխել տեխզննման համակարգը: Այսօր Ազգային ժողովում նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց. «Կտրոնները հուսով ենք, որ կվերանա ու կներդրվի էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա, որ առանց փաստացի տեխզննման անցման էլեկտրոնային համակարգում չի գրանցվի մեքենան, պետավտոտեսչությունը կունենա այդ բազան ու կկարողանա վերահսկել»:

Ըստ նախարարի՝ տեխնիկական զննում պետք է անցնե բոլոր ավտոմոբիլային միջոցները: Նա խոստացավ, որ շուտով օրինագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել