Լրագրող Նունե Սիմոնյանի հայցը դատարանը մերժեց

Երկարատև աշխատանքի փորձ ունեցող լրագրող Նունե Սիմոնյանին աշխատանքից ազատման գործով վճիռն արդեն իսկ հրապարակվել է: Հիշեցնենք, որ «Ար» հեռուստաընկերության տնօրինությունը 2 օրում 2 նկատողություն է տվել նրան և աշխատանքից ազատման հրաման տվել: Լրագրողը դիմել էր դատարան:

Դատարանում նրա շահերը ներկայացնող փաստաբան Էռնեստ Աբելյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ հայցադիմումը մերժվել է: Դատարանի վճիռը փաստաբանը անհիմն է համարում և իր խորին համոզմամբ այն պետք է բողոքարկվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել