Տարվա ընթացքում 5 միլիարդ դրամ հնարավոր կլինի հավաքագրել պարտադիր վճարներից. նախարար

Հազար դրամ պարտադիր վճարներից հնարավոր կլինի տարվա ընթացքում հավաքագրել 4,5-5 միլիարդ դրամ: Սա պաշտպանության նախարարության հաշվարկներն են, որը այսօր խորհրդարանին ներկայացրեց նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա հույս ունի, որ գերատեսչությանը հնարավոր է լինելու հավաքել ավելի մեծ գումար՝ նվիրատվությունների միջոցով:

Վիգեն Սարգսյանը պատգամավորներին փոխանցեց, որ այսօր էլ ինքը բազմաթիվ նամակներ ու դիմումներ է ստանում, որոնց միջոցով քաղաքացիներն առաջարկում են ավելի շատ գումար իրենցից գանձել:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ հարկավոր է, ոչ միայն աջակցել եկող տարվա հունվարի 28-ից տուժած և զոհված զինծառայողների ընտանիքներին, ապա Վիգեն Սարգսյանը նշեց, որ իրենք փորձել են խնդիրը լուծել մաս առ մաս:

Ըստ նախարարի՝ համապատասխան հիմնադրամը հնարավորություն է ստեղծում քայլեր ձեռնարկել, որպեսզի ավելացված գումարները տրամադրվեն մինչև 2017թ.-ը տուժած զինծառայողների ընտանիքներին. «Մենք այս դեպքում ընտրել ենք մի ճանապարհ, որը հնարավորություն է բացում նաև հետադարձ հայացք նետել: Տարիներ շարունակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարարության քաղաքականությունն է եղել, որ զինծառայողների ընտանիքների խնդիրները լուծվի»,- նշեց պարոն Սարգսյանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել