Ինչո՞ւ զինված ուժերում անցում չեն կատարում պայմանագրային լիարժեք ծառայությանը: Ազգային ժողովում հարց բարձրացրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին առաջարկեց զինվորին տալ միջին աշխատավարձ. «Ավելի լավ առաջարկ է, պարոն Բագրատյանը»,- ասում է նախարարը:
Բագրատյանը հիշեցրեց, որ չարս տարի շարունակ նման առաջարկով են հանդես գալիս. «Քանի որ ես ընդդիմադիր պատգամավոր եմ, ես գլուխս խբեմ պատին, պատը խբեմ գլխիս, ոչ մի բան չի փոխվում այստեղ: Հասկանո՞ւմ եք: Որտեղի՞ց վերցնենք, այ ասեմ՝ 44 մլն դրամ Ֆինանսների նախարարությունը ծախսել է, կենտրոն է սարքել, ձեզ վատ եք զգում, իսկ ԿԲ-ի 150 միլիոնը, բա մոտավորապես 1000 ավելորդ մեքենան, այ սա այն դեպքն է, որ հանեիք, վաճառեիք, տայիք զինվորին»,- շեշտեց պատգամավորը:
Վիգեն Սարգսյանը առաջարկեց պատգամավորին հիմնավոր հաշվարկներ ներկայացնել, որը խոստացավ, որ կքննարկի:
Ինչ վերաբերում է ժամկետային զինծառայողներին աշխատավարձ տալուն, ապա նախարարը նշեց, որ այդ գաղափարին շատ է կողմ, մնում է ֆինանսական միջոցներ լինեն: