31 միլիարդ դրամ` տեսախցիներից ու արագաչափերից. նպատակը ճանապարահային երթևեկությունն հսկելն չէ, այլ գումարներ գանձելը

32 միլիարդ 541 մլն 470 հազար դրամ. այսքան գումար է ՀՀ ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ մուտքագրվել տեսախցիկների և արագաչափերի կիրառումից հետո մինչև 2016թ. սեպտեմբեր ամիսը:

Միայն 2015թ.-ին իրավախախտումների համար ՃՈ արտաբյուջետային ֆոնդ է մուտքագրվել 11 մլրդ 257 մլն 671 հազար դրամ, ՃՈ-ն նախորդ տարի կայացրել է 1 մլն 917 հազար տուգանքի որոշում, որոնցից բողոքարկվել է ընդամենը 19 666-ը, որը կազմում է բավականին չնչին տոկոս (1,02): 2016թ.-ի 9 ամիսներին ՃՈ-ն կազմել է 1 մլն 282 հազար տուգանք, բողոքարկվել է բողոքարկվել 17 208-ը, այսինքն՝ բողոքարկվել է ընդհանուր տուգանքների 1,3 տոկոսը, արտաբյուջետային ֆոնդի մուտքերը 7 մլրդ 388 մլն 821 հազար դրամ:

Ավելացող տուգանքների հետ մեկտեղ ավելանում են նաև տեսախցիկներն ու արագաչափ սարքերը: Նախորդ տարի Երևան քաղաքում  տեղադրվել է 26 երթևեկության վերահսկման տեսախցիկ, իսկ 23 վայրերում արագաչափեր, 2016թ.-ի 10 ամիսների ընթացքում Երևան քաղաքում տեղադրվել է երթևեկության վերահսկման 27  տեսախցիկ և 4 արագաչափ սարքեր:

Թվում է, թե տեսախցիկների և արագաչափերի առկայությունը պետք է մեր երկրում իրավիճակ փոխի, իրավիճակ ոչ թե արատավբյուջետային ֆոնդի ավելացման տեսանկյունից, այլ վթարների նվազեցման, սակայն վիճակագրությունը հակառակն է ցույց տալիս. այս ընթացքում չեն պակասել, այլ ավելացել են վթարներն ու մահերը:

Թե ինչո՞ւ է այս իրավիճակը, կարող է պատճառ հանդիսանալ նաև այն, որ տարեց տարի մեր երկրում գնալով ավելանում է մեքենաների ներկրումը: ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներով` տարեսկզբի համեմատ մոտ 30 տոկոսով աճել է մեքենաների ներկրումը, միայն հոկտեմբեր ամսին ներկրվել է 2850 մեքենա: Այդուհանդերձ, սա այնքանով չի կարող հիմնավորում լինել, քանի որ ամեն տարի ավելանում է նաև վթարները կանխարգելող գործիքների, տվյալ դեպքում՝ տեսախցիկների և արագաչափերի թիվը:

Փաստացի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2012թ.-ից առ այսօր տեսախցիկներն ու արագաչափերը չեն ծառայել ու չեն ծառայում որպես վթարների կանխարգելման ու նվազեցման միջոց, այլ եկամուտներ են բերում Ոստիկանությանը:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված տուգանքների բողոքարկման ցածր մակարդակը: Փաստաբան Աշխեն Դաշյանը պարզաբանում է` պատճառը պարզ է` չկա վստահություն վարչական մարմինների նկատմամբ և բավարար փոխհատուցում դատական պաշտպանության ընթացքում։

14545783418745

Աշխեն Դաշյան

«Վերադաս կարգով վիճարկվող որոշումների շատ քիչ մասն է բեկանվում վերադասության կարգով վարչական մարմինների կողմից։ Մյուս մասն վիճարկվող որոշումների քննության չեն ենթարկվում վարչական մարմինների անգործության պատճառով»,- նշում է փաստաբանը և հավելում, որ որպես կանոն վարչական մարմնի կողմից չի ապահովում անձի լսված լինելու իրավունքը, ուստի անձիք կորցնում են վստահությունը վարչական վարույթի , վարչական մարմինների նկատմամբ , հետևաբար նվազում է նաև տուգանքների բողոքարկումը անձանց կողմից վերադասության կարգով։

Իսկ դատական պաշտպանության դիմելու իրավունքի իրացումը անձանց կողմից նվազել է պայմանավորված դատական գործերով բավարար փոխհատուցում չստանալու հանգամանքով. «Դատական պաշտպանության միջոցը, պետք է լինի արդյունավետ,  իրավունքի ցանկացած սուբյեկտի համար պետք է լինի օգտակար և դրանով իսկ նպաստի իրավունքի սուբյեկտի խախտված իրավունքի, ազատության պաշտպանության ու դրանց վերականգնման նպատակի իրացմանը: Դատական պաշտպանությունը չի կարող լինել արդյունավետ, եթե քաղաքացիները կատարելով որոշակի դատական ծախսեր դատական պաշտպանության իրականացման համար, արդյունքում կայացված վերջնական որոշմամբ չեն կարողանում վերականգնել այն իրադրությանը, որը եղել է մինչ խախտումը: Այսինքն, ստացվում է դատարան դիմելով և իրականացնելով դատական պաշտպանություն, անձիք կրում են որոշակի ծախսեր և  երբ անձը վերջնական բարենպաստ դատական ակտի հիման վրա կրում է ավելի շատ ծախսեր, քան այն գույքի հնարավոր կորուստն էր, որի կանխման համար դիմել էր դատարան: Տվյալ դեպքում վարչական պատասխանատվության ենթարկված յուրաքանչյուր քաղաքացի  խուսափում է բողոքարկելու տուգանքները»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա` տարեցտարի ավելացող տեսախցիկների և արագաչափերի ավելացումը ապացուցում են միայն մեկ բան, որ նպատակը ճանապարահային երթևեկությունն հսկելն չէ, այլ գումարներ գանձելը. «Տեսախցիկը ֆիքսում է ենթադրյալ «խախտումը», իսկ վարչական մարմինն պատասխանատվության է ենթարկում անձին։ Մինչդեռ անձին մինչև պատասխանատվության ենթարկելը պետք է բացատրել ենթադրյալ խախտման բնույթը, ուղղել անձին, դաստիարակել, ինչպես նաև կանխել  նոր իրավախախտումների կատարումը, դրանով իսկ նոր հնարավոր է հասնել  վթարների նվազմանը»,- ասաց նա:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել