Քրեական գործ է հարուցվել «Սիվիլնեթ»-ի օպերատորի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սիվիլնեթ»-ի օպերատոր Սարգիս Խարազյանի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։

Ոստիկանության բաժնից  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին ստացվել են նյութեր առ այն, որ 2016թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20:30-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը՝ 08:10-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը դիտավորյալ կոտրել է բակում կայանված քաղաքացի Ս.Խարազյանին պատկանող «Միցուբիշի Գրանդիս» ավտոմեքենայի ապակիները, վնասել մեքենայի 4 անվադողերը։

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ս.Խարազյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Մշակվել են քննչական պլան, աշխատանքային վարկածներ և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վարկածներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, ենթարկվել զննության: Նշանակվել են դատակենսաբանական, դատաապրանքաբանական փորձաքննություններ:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաև՝

ՍիվիլՆեթի օպերատորի մեքենայի ապակիները ջարդել են, իսկ անվադողերը՝ ճղել

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել