29 բուհերից միայն մեկն է որոշակիորեն հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձի կարիքների համար

Այսօր Հայաստանում գործող 29 բուհերից միայն մեկն է որոշակիորեն հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու իրավունքն ապահովելու համար . այսօր այս մասին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դեյվիդ Գուլետը՝ Հայաստանում բարձրագույն կրթության ներառականության և մատչելիության չափանիշների, դրույթների և ուղենիշների ներկայացմանը նվիրված միջոցառմանը: Չափանիշներն ու դրույթները մշակվել են «Ունիսոն» ՀԿ-ի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն իր խոսքում նշեց, որ ներկայումս հաշմանդամություն ունեցող անձիք այսօր հայաստանյան համալսրաններում սովորողների նույնիսկ 1 տոկոսը չեն կազմում, մինչդեռ կրթության կարիք ունեցող երիտասարդներ շատ կան, որոնք անմատչելի պայմանների պատճառով չեն ներառվի կրթական համակարգում:

Ա. Ալավերդյանի խոսքով, թեև մեր ժողովուրդը լավն է և պատրաստ է հաշմանդամություն ունեցողին գրկած մի քանի հարկ բարձրացնել-իջացնել, սակայն պետք է հասկանալ, որ կրթություն ստանալը ոչ թե բարեգործություն պետք է լինի, այլ իրավունք, որի պաշտպանությունը պետք է ապահովվի:

Եվ այս իսկ նպատակով էլ մշակվել են չափորոշիչներ, որոնք որոշակի կարգավորումներ են ենթադրում: Չափանիշերը և դրույթները մշակվել են այս տարի մի խումբ  փորձագետների կողմից, որոնք ներկայացնում են հիմնական շահագրգիռ խմբերը, այդ թվում՝ Կրթության և գիտության նախարարությունը, հաջորդ տարի դրանք գործողությունների ծրագրի վերաձևակերպելու ընդհանուր նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել