Վարչապետը օրակարգից հանեց մի քանի հարցեր

Կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հստակ ու կտրուկ դրեց հարցը` օրակարգից հանվում են ոչ այնքան կարևոր և առանձին ստորաբաժանումներում լուծման ենթակա հարցերը:

Ուստի Կարեն Կարապետյանը հենց օրակարգից ընթերցեց մի քանի հարցերի համարներ ու ասաց, որ դրանք նպատակահարմար չի գտնում քննարկել կառավարության նիստին, ոչ ոք չառարկեց:

Հիշեցնենք` այս խնդիրը մշտապես բարձրացվել է գործադիրի ղեկավարի կողմից, նա նախարարներին հորդորել է ոչ այնքան կարևոր հարցերն ընդունել ու անցկացնել համապատասխան կոմիտեներում, ոչ թե կառավարության նիստի օրակարգ մտցնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել