Իշխանությունն ու ընդդմիությունը նոր հանձնաժողով կստեղծեն: Հանձնաժողովի նպատակն է լինելու ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակման կազմակերպելը, նույնականացման քարտերի և անձնագրերի աուդիտի ենթարկելը, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելն է:
Այս նախագիծն այսօր ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հանձնաժողովը պետք է մրցույթային կարգով իրականացնի մասնագիտացված կազմակերպության (կազմակերպությունների) ընտրություն, որը պատասխանատու կլինի հանրապետության բոլոր ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացը ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով տեսանկարահանելու և հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակումը իրականացնելու համար: Հանձնաժողովի պարտականությունների մեջ է մտնում նաև Հաստատում է գնումների պլանը:
Մանրամասներն այստեղ՝
Ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտը կազմակերպելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին
Իրավաբան.net