Ռեվիզիա արեք ձեր կայքերն ու թեժ գծերը. Վարչապետը` նախարարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստը սկսելուց առաջ դիմեց նախարարներին. « Ռեվիզիա արեք ձեր կայքերն ու թեժ գծերը: Հստակեցրեք գործառույթները և նշեք կոնկրետ պատասխանատուներին: Իմ օգնականները, բացի զանգերին պատասխանելուց ու հանդիպելուց, ուրիշ գործ չեն կարող անել », – ասաց վարչապետը` նշելով, որ իր խորհրդականներն ու օգնականները վերջին օրերին միայն զբաղվում են զանգերին և նամակներին պատասխանելով:

Ըստ գործադիրի ղեկավարի` նախարարությունները պարտավոր են ուշադիր լինել իրենց կայքերի ու թեժ գծերի նկատմաբ:

Վարչապետը հայտնեց, որ մի քանի օրվա ընթացքում իր խորհրդականներն ու օգնականները ստացել են շուրջ 2 156 հեռախոսազանգ, 586 էլեկտրոնային հաղորդագրություն, հարյուրից ավելի հանդիպում են անցկացրել տարբեր անձանց հետ:

Այնուհետև նա, կրկին դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, ասաց. «Եթե ձեր ոլորտի բեռը չվերցնեք, ամբողջը կտեղափոխվի այստեղ, այդուհանդերձ, այդ հարցերը հասնելու են ձեզ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել