ՀՀ կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել գումար՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, արտոնագրային վճարները փոխհատուցելու համար:
Նախագիծը գործադիրի նիստին պետք է ներկայացնի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության առաքելությունն է.
- նպաստել Հայաստանի մանուկների և մայրերի առողջության, հոգևոր-բարոյական և սոցիալական վիճակի բարելավմանը` նրանց ընտանիքներում և միջավայրում` զերծ մնալով կուսակցական և կրոնական ազդեցություններից,
- ծավալել բուժական-բժշկական, ատամնաբուժական, սոցիալական, բարեգործական և հասարակական գործունեություն։
Իրավաբան.net