Այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նշվել է, որ նա ազատման դիմում է ներկայացրել:
Այս տեղեկատվությունը փորձեցինք պարզել ՊԵԿ-ից: Լրատվական բաժնից փոխանցեցին, որ նման տեղեկատվություն իրենք չեն հրապարակել, ընդ որում՝ հայտնեցին, թե իրենք չեն տեսել ոչ Արմեն Ալավերդյանի ազատման դիմումը, ոչ էլ վարչապետի համապատասխան որոշումը, առաջարկեցին դիմել կառավարություն:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Սուսաննա Տոնոյանն էլ հաղորդեց, որ այս պահին նման որոշում չկա, նրա խոսքերով, եթե որոշումը լինի, ապա կհրապարակվի էլեկտրոնային կառավարման համակարգում: Այս կայքում ՊԵԿ-ի առաջին տեղակալի ազատման որոշումը դեռևս չկա:
Իրավաբան.net