Վարչապետի որոշմամբ Արփինե Հովհաննիսյանը կգործուղվի Ավստրիա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին 2016 թվականի նոյեմբերի 1-3-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` «Ընտրությունների դիտարկումը և դրան հաջորդող առաջարկությունների կատարման ընթացքը» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Արփինե Հովհաննիսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արփինե Հովհաննիսյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված գիշերավարձի և ավիատոմսի ձեռքբերման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել