ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հյուսիս-արևմուտքից իջնող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -5 աստիճան է (կապույտ սլաք), Միջերկրական ծովից բարձրացող խոնավ և տաք օդային հոսանքների ջերմաստիճանը +15 աստիճան (կարմիր սլաք): Այս երկուսը լուսադեմին Հայաստանի տարածքի վրա բախվելու են իրար»: