Ժառանգության գործարքի իրականացումն ու վճարները. նոտարի պարզաբանումները

Ժառանգություն ընդունելու դեպքում քաղաքացիները նախ պետք է հստակ իմանան, որ անձի մահվանից հետո, նրա ժառանգները պարտավոր են 6 ամսվա ընթացքում ներկայանալ նոտարական գրասենյակ, ստանալ խորհրդատվություն և անպյաման անկախ նրանից ժառանգությունից հրաժարվում են, թե ընդունում՝ պետք է դիմում տալ նոտարին, իսկ եթե ժառանգության բացման նոտարին չեն դիմում, պետք է նման դիմումը վավերացնի այլ նոտար և քաղաքացին մինչև վեց ամիս լրանալը պետք է դիմի ժառանգության բացման վայրի նոտարին: Այն դեպքում, երբ ժառանգը դիմում է ժառանգության ոչ բացման նոտարին, ապա նման դիմումը այլ նոտարի կողմից վավերացվելուց հետո ժառանգությունն ընդունած ժառանագը կամ նրա լիազորված անձը պետք է հանձնի ժառանգության բացման վայրի նոտարին՝ ժառանգատուի մահից հետո մինչև 6 ամիս լրանալը:

Նոր Նորք վարչական շրջանի նոտար Օսան Հակոբյանը նշում է, որ ժառանգությունը լինում է ըստ կտակի և ըստ օրենքի:

«Եթե չկա կտակ, նոր գործում է, ըստ օրենքի ժառանգությունը: Ցանկացած դեպքում նոտարը պետք է դիմում ընդունի, իսկ մենք գիտենք, որ մեր քաղաքացիների մի ստվար զանգված գտնվում է արտերկրում, եթե նրանք գտնվում են ԱՊՀ երկրում, որոնք Մինսկի կոնվենցիայի համաձայն անդամ երկրներ են, ապա նման ժառանգները կարող են դիմել տվյալ երկրների նոտարական գրասենյակներ, վավերացնել իրենց ժառանգությունից ընդունելու կամ հրաժարվելու դիմումները, այնուհետ նման վավերացված դիմումն ուղարկել ՀՀ ժառանգության բացման վայրի նոտարին, իսկ եթե գտնվում են Հագայի կոնվենցիայի անդամ երկրներում, այդ ժառանգները կարող են իրենց դիմումները վավերացնել տվյալ երկրի նոտարի մոտ, այնուհետև դիմել տվյալ երկրի նոտարի վերադասին՝ լեգալիզացիայի (ապոստիլի) համար, ինչպես նաև կարող են դիմել տվյալ երկրում ՀՀ դեսպանատուն, եթե վավերացնում են հայկական դեսպանատանը, ապա լեգալիզացիայի կարիք չկա: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226 հոդվածի առաջին մասով ասվում է, որ ժառանգությունն ընդունվում է՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Օսան Հակոբյանը նշում է, որ ներկայումս ժառանգության դիմումի ընդունումը դարձել է գործարք. «Նոտարը դա իրականացնում է գործարքի ձևով, նոտարները հիմնականում ցածր գնացուցակով են առաջնորդվում: Ընդգծեմ, որ ժառանգության վկայագրերը տրվում են ժառանգներին առանձին-առանձին, տարիներ առաջ նոտարների հիմնական մասը մեկ հատ էր տալիս, որը օրենսդրության խախտում էր, քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ ժառանգության վկայագիրը տրվում է առանձին-առանձին»,- այս և այլ հանգամանքներով է պայմանավորված, որ ժառանգության գործարքների համար վճարվող գումարները տարբեր են:

Մեր այն դիտարկմանը, որ որոշ քաղաքացիներ դժգոհել են, թե ժառանգության գործարքներ ամեն մի նոտար անում է տարբեր սակագներով, տիկին Հակոբյանը պարզաբանեց. «Գները կախված են փաստաթղթերից: Եթե ժառանգները մի քանիսն են ու ժառանգական զանգվածը մի գույք է, բնականաբար գինը տարբեր է, հնարավոր է տրվի մի կամ մի քանի վկայագիր, երբ քաղաքացին հարց է տալիս, թե ինչքան կարժենա, ես ինչպես նաև բոլոր նոտարներն ասում ենք, որ պետք է փաստաթղթերը նայենք, նոր ասենք, ամեն ինչ կախված է վկայագրերի քանակից»,- նշեց մեր զրուցակիցը:

Հավելենք նաև, որ նոտարը տալիս է նաև ՀԴՄ կտրոն:

Նոտարական գործողության տեսակը

 

Վճարը Պետական տուրք
Անշարժ գույքի նվիրատվություն կամ նվիրաբերություն (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի)`  
առաջին հերթի ժառանգների համար 5-7 հազար ՀՀ դրամ 2 հազար ՀՀ դրամ
երկրորդ հերթի ժառանգների համար 7-9 հազար ՀՀ դրամ 3 հազար ՀՀ դրամ
Ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար`
1) առաջին հերթի ժառանգների համար`

ա. ժառանգական զանգվածում 1-2 միավոր գույքի դեպքում

 

3-5 հազար ՀՀ դրամ
բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում 5-8 հազար ՀՀ դրամ
գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում 8-15 հազար ՀՀ դրամ
2) Երկրորդ հերթի ժառանգների համար՝
ա. ժառանգական զանգվածում 1-3 միավոր գույքի դեպքում 5-8 հազար ՀՀ դրամ
բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում 8-10 հազար ՀՀ դրամ
գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում 10-15 հազար ՀՀ դրամ

Ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների

իրականացման համար

10-30 հազար ՀՀ դրամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել